28.05.2020

Ճապոնիան կվճարի տուրիստներին

Ճապոնիան կվճարի տուրիստներին իրենց երկիր այցելելու համար։
Ճապոնիայի նախարարների խորհուրդը պատրաստվում է զբոսաշրջիկներին հատկացնել 185$ արժողությամբ ամենօրյա վաուչերներ, որոնք կարող են օգտագործել երկրում հանգստանալիս։
“Ծրագրի նպատակը երկրի տուրիստական ոլորտի պահպանումն է”֊ նշում է Կյոդո Նյուս գործակալությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ Go To Travel նախաձեռնության շրջանակներում Ճապոնիա ժամանող զբոսաշրջիկներին կսկսեն տրամադրել օրեկան մինչև 20 000 իեն ( $185) արժողությամբ վաուչերներ։ Նախարարների խորհուրդը այս կերպ ցանկանում է աջակցել տուրիստական ոլորտին։ Տրամադրված հատուցումը կծածկի տուրստի ծախսերի կեսը։ Վաուչերները հնարավոր կլինի օգտագործել ռեստորաններ, բարեր և խանութներ այցելելու համար։ Վաուչեր ստանալու համար պետք է գնել ավիատոմս դեպի Ճապոնիա և ամրագրել հյուրանոց։ Ծրագրի մեկնարկը նախատեսված է հուլիսի 1֊ին։ Կառավարությունը այս ծրագրի համար հատկացնելու է 12,5 միլիարդ դոլար։ Ավելի վաղ, կորոնավիրուսի դեպքերի նվազմամբ պայմանավորված, վարչապետ Սինդզո Աբեն երկրի տարածքում չեղարկել էր արտակարգ դրության ռեժիմը։

Կապվեք մեզ հետ