Եվրոպայում առաջին երկիրը պաշտոնապես բացեց սահմանները հայ զբոսաշրջիկների համար
Խորվաթիան այսօրվանից պաշտոնապես բացեց սահմանները երրորդ երկրների, նաև հայ զբոսաշրջիկների համար:
«Խորվաթիայի Հանրային առողջության ինստիտուտի առաջարկությունների հիման վրա, երկրի իշխանությունները որոշեցին բացել սահմանները Եվրամիության սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների ընդլայնված ցուցակի համար, ներառյալ զբոսաշրջիկները», – հայտարարում է Շենգեն Վիզա ինֆո տեղեկատվականը:
Այնուամենայնիվ, զբոսաշրջիկների համար դրվել են որոշակի պարտադիր պահանջներ: Խորվաթիա ժամանող զբոսաշրջիկները պետք է սահմանին ներկայացնեն կեցության վայրի վճարված վաուչեր, ինչպես նաև Covid-19 PCR թեստի բացասական արդյունքը, որը պետք է ստացված լինի ժամանելուց ոչ ավելի, քան երկու օր առաջ: Առանց այդ վկայագրի զբոսաշրջիկներին սպառնում է 14-օրյա կարանտին: «Կարանտինը կարող է չեղարկվել, եթե քաղաքացին որոշի իր հաշվին անցնել Խորվաթիայի կորոնավիրուսային թեստ ժա,մանելուց հետո 1 շաբաթվա ընթացքում», – ասում են փորձագետները: Միևնույն ժամանակ, Շենգենյան երկրների զբոսաշրջիկներն ազատված են թեստ հանձնելուց պարտավորությունից:
Մեկ այլ խնդիր է վիզան: Վիզաների տրամադրումը ներկայումս կասեցված է, այնպես որ միայն նախկինում ձեռք բերված և վավեր վիզա /նաև Շենգեն/ ունեցող զբոսաշրջիկները կարող են երկիր մուտք գործել: