30.07.2020

Ամեն ինչ Միքելանջելոյի “Պիետա”-յի մասին

Միքելանջելոյի “Պիետա”-ն (Քրիստոսի ողբը) համարվում է մշակույթի պատմության ամենահիասքանչ քանդակներից և վերածննդի ժամանակաշրջանի հանճարեղ ստեղծագորությունների մեջ ամենահայտնիներից մեկը: Սա Միքելանջելոյի միակ ստեղծագործությունն է, որը ստորագրվել է նրա կողմից: Քանդակի կրկնօրինակները տեղադրված են աշխարհի բազմաթիվ կաթոլիկ եկեղեցիներում:

Միքելանջելոն ավարտել է “Պիետան”, երբ դեռ շատ երիտասարդ էր. տարբեր տեսությունների համաձայն նա քանդակը ստեղծել է 24 կամ 25 տարեկանում:  XIV դարի 2-րդ կեսին Լորենցո դե Մեդիչին որոշում է Սան-Գալլո փողոցում գտնվող Սան Մարկո այգում հիմնել քանդակակործության դպրոց. Այստեղ Լոներցո Հրաշալին պահպանում էր իր անձնական հավաքածուի քանդակները: Նա հրավիրում է Դոնատելլո Բերտոլդոյին, որը  դասավանդում էր   երիտասարդ տաղանդներին: Հենց այստեղ ել 1495-ին վերջինս ծանոթացավ դեռևս երիտասարդ ու շատ տաղանդավոր քանդակագործ Միքելանջելոյի հետ:
Երբ Մեդիչիներին վտարեցին Ֆլորենցիայից և քաղաքը սկսեց ղեկավարել Ջիրոլամո Սավոնարոլան, Միքելանջելոն լքեց Ֆլորենցիան և որոշ ժամանակ ապրեց Վենետիկում և Բոլոնիայում:  1495-ին վերադառնալով Տոսկանիա, նա հաջորդ տարի մեկնեց Հռոմ:
Պատմությունը, թե ինչպես նա ժամանեց Հռոմ և քանդակեց Պիետան, որը հիմա ցուցադրված է  Սուրբ Պետրոսի տաճարում, լեգենդ է հիշեցնում: Հաստատված է այն, որ 1495-ին, երբ Միքելանջելոն վերադարձավ Ֆլորենցիա, քանդակեց փոքր, քնած Կուպիդոնին: Միլանցի վաճառական Բալդազարեն այն վաճառեց՝ որպես հին հունական գործ Հռոմում բնակվող, բայց լիգուրիական ծագմամբ հզոր կարդինալ Ռաֆայելլե Ռիարիոյին: Մինչ այսօր հայտնի չէ՝ տեղյա՞կ էր արդյոք Միքելանջելոն այդ խարդախության մասին: Որոշ աղբյուրների համաձայն հենց Լորենցո Մեդիչին՝ Բուոնարոտիի նոր հովանավորն էր կազմակերպել կարդինալին մոլորեցնելը:
Դա ավելին էր, քան պարզապես կատակը, տեղի էր ունեցել մեծ խաբեություն. Լորենցոն, որին անվանեցին  Il Popolano ( հասարակ մահկանացու), ցանկացավ ցույց տալ, որ արվեստի ոչ մի ենթադրյալ գիտակ չի կարող տարբերել այս քանդակը դասական դարաշրջանի օրիգինալից:
Այս տարբերակի համաձայն Միքելանջելոն ակտիվ դեր է խաղացել քանդակին անտիկ տեսք տալու մեջ. նրա նպատակն էր ցույց տալ իր բարձրությունը՝ ստեղծելով մի քանդակ, որը ջրի  2 կաթիլի պես նման է իր հին հունական կոլեգաների ստեղծածին:
Այս խարդախության մասին լուրը մեծ իրարանցում առաջացրեց քաղաքի պապական շրջանակներում և խաբված կարդինալին ծաղրում էր հռոմեական վերնախավը: Բարկացած կարդինալը Ֆլորենցիա ուղարկեց հռոմեական բանկիրին և պարոն Յակոպպո Գալլիին, որպեսզի պարզեն Կուպիդոնի քանդակի հեղինակի ինքնությունը: Միքելանջելոյին բերեցին Հռոմ, որտեղ նա ներողություն խնդրեց Ռաֆայելլե Ռիարիոյի առաջ, իսկ ավելի ուշ քանդակեց նրա համար  Բաքոսի արձանը:  Քանդակագործին տեղավորեցին Յակոպո Գալլիի տներից մեկում: Հենց նա էլ համոզել է Միքելանջելոյին, որ սկսի Վատիկանյան “Պիետա”-յի իրագործումը:
1497 թ.-ին Միքելանջելոն կարդինալ Ժան Բիլաիր դե Լագրոլայից ստացավ հանձնարարություն ՝ Մարիամին մահացած Քրիստոսի հետ քանդակելու համար ՝ մարդկային բնական չափերով:  Ժան Բիլերը Սանտա Սաբինայի կարդինալն էր և Հռոմի նահանգապետը: Նա հանձնարարեց, որ Պիետայի արձանը տեղադրվի Վատիկանի Սանտա Պետրոնիլա մատուռում: Այս եկեղեցին պատկանել է Ֆրանսիայի թագավորներին և գտնվում էր Սուրբ Պետրոս հին բազիլիկայի կողքին:
Մոտենում էր 1500-ամյակի տոնակատարությունը, և շատ ֆրանսիացի ուխտավորներ կայցելեին մատուռ. Միքելանջելո Բուոնարոտիի Պիետան կներկայացվեր որպես իրենց հայրենակիցներից մեկի կողմից ֆրանսիացիներին նվիրաբերված գլուխգործոց: Արձանը պատրաստելու պայմանագրում բանկիր Յակոպո Գալլին հավաստիացրեց կարդինալին, որ դա կլինի «լավագույն մարմարյա գործը, որը երբևէ գոյություն է ունեցել Հռոմում, իսկ նրա հեղինակը քանդակագործներից լավագույնն է»:
Միքելանջելոն չափազանց պահանջկոտ էր հումքի հանդեպ և ամբողջ ինը ամիս անցկացրեց, որպեզի ընտրի մարմարի բլոկ և այն Կարարա քարհանքներից տեղափոխեց Հռոմ:
Վատիկանի «Պիետա» -ի իրականացման պաշտոնական պայմանագիրը ստորագրվել է 1498-ի օգոստոսին և աշխատանքները ավարտելու համար տրվել էր ընդամենը մեկ տարի:
Վճարման անդորրագրերից պարզ չէ, թե արդյոք քանդակագործը պահպանել է ժամկետը. Նա վճարում է ստացել Ghinucci բանկից, որտեղ կարդինալ Բիլյերը իր հաշիվներն էր պահում, 1500 թվականի հուլիս ամսվա ընթացքում, և սա, կարծես, ավարտման ամենահավանական ամսաթիվն է: Բայց կա նաև 1499 թվականի օգոստոսի 6-ին Միքելանջելոյից ոմն «Սանդրո Մասոն»-ին վճարման անդորրագիր. Նրան գուցե վճարել են Սանտա Պետրոնիլա եկեղեցում Պիետայի արձանը տեղադրելու համար: Այս դեպքում պայմանագրային ժամկետները ճշգրտորեն պահպանվել են:
Պիետայի վերլուծություն. Չափերը, ձևը, ոգեշնչումը
«Պիետա» քանդակը պատկերում է Մարիամ Աստվածածնին, որը իր ձեռքերում պահում է  մահացող Քրիստոսին: 15-րդ դարի վերջին, սա  Եվրոպական եկեղեցական քանդակագործական ստեղծագործությունների հիմնական թեմաներից էր: Միքելանջելոյի քանդակի բարձրությունը 174 սանտիմետր է, լայնությունը ՝ 195 սմ: Չնայած որ հաճախորդը խնդրել էր իրական չափերի գործ քանդակել, ուշադիր աչքը կնկատի, որ Քրիստոսը չափերով փոքր է Մարիամ Աստվածածնից: Սա Մադոննային թույլ է տալիս հեշտությամբ պահել Որդու մարմինը: Չափի տարբերությունը քողարկվում է աշխատանքի շքեղության հետևում: Վատիկանի Պիետայի մարմարը այնքան պայծառ է, որ խոսակցություններ են պտտվում, որ Միքելանջելոն փայլեցմանը հատկացրել է ճիշտ այնքան ժամանակ,  ինչքան ժամանակ որ հատկացրել է քանդակելուն:
Արձանը նման փայլ տալու ցանկությունը, հավանաբար, բխում է այն փաստից, որ Սանտա Պետրոնիլայի մատուռը բավականին խավար էր:
«Պիետան» միակ աշխատանքն է, որը ստորագրեց Միքելանջելոն: Վասարին բավականին հետաքրքրական դրվագ է նկարգրել է իր «Le vite» գրքում, որը բացահայտում է նրա ստորագրության պատճառը: Ստորագրությունը փորագրված է մարմարի լայնակի ժապավենի վրա ՝ Կույսի կրծքի վերևում: Որոշ լոմբարդական պարոնայք հիանալով արձանի գեղեցկությամբ և, գովելով այն, փորձում էին ճշտել հեղինակի ինքնությունը: Ի վերջո նրանք որոշեցին, որ դա իրենց հայրենակիցներից մեկի ՝ Կրիստոֆորո Սոլարիի (մականունը ՝ Գոբբո դի Միլանո) գործն է: Միքելանջելոն, որը կանգնած լսում էր քննարկումը այդ գիշեր, իր անունը փորագրեց արձանի վրա:
Չնայած նրան, որ «Պիետան» անմիջապես մեծ հիացմունք հարուցեց , այն, այնուամենայնիվ, քննադատվեց Մարիամ Աստվածածնի անչափահաս աղջկա նման  երիտասարդ տեսքի համար: Միքելանջելոն դա  դիտավորյալ էր արել, որը, ինչպես նշում էին նրա կենսագրագետները, աստվածաբանական նշանակություն ուներ: Անմահ կույսի գաղափարի համաձայն  երիտասարդ աղջկա խորհրդանիշը չի կարող ծերանալ: Նկարիչը նաև հղում է կատարում Դանթեի դրախտի մասին հատվածներին. «Vergine madre, figlia del tuo figlio»:
Արձանը ունի մեկ այլ առանձնահատկություն, որն առավել դժվար է նկատել. Քրիստոսն ունի հինգերորդ կտրիչ ատամ: «Մեղքի ատամ» մականունով այս ատամը գոյություն ունի նաև Վերածննդի այլ նկարիչների գործերում և բացասական կերպարների նախապատվությունն է:
Մյուս կողմից, Քրիստոսը պետք է օժտված լիներ դրանով, քանի որ իր մահով նա իր վրա է վերցնում աշխարհի բոլոր մեղքերը:

Կապվեք մեզ հետ